ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Չուխաջյանֆեստ»

«Չուխաջյանֆեստ»
05.12.2012 | 17:49

Վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 4-րդ համերգը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) լարային քառյակի կատարմամբ կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների (Սիմոն Հովհաննիսյան, Աշոտ Բաբայան, Դավիթ Բալասանյան, Վարդ Մանուկյան, Մարտուն Իսրայելյան) գործիքային ստեղծագործությունները:
Մենակատարներն են Դմիտրի Արզումանյանը (սաքսոֆոն), Վահագն Մարգարյանը (դաշնամուր), Դավիթ Բալասանյանը (դաշնամուր), Գառնիկ Ենգիբարյանը (թավջութակ), Նաիրա Իսրայելյանը (դաշնամուր), ինչպես նաև Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը:
ՀՊԵՆ-ի մամուլի ծառայության պատասխանատու Մարիանա Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի շրջանակներում կլինի ևս 4 համերգ. դեկտեմբերի 11-ին՝ կամերային երաժշտության երեկո, դեկտեմբերի 14-ին՝ Վարդան Աճեմյանի հեղինակային երեկոն, դեկտեմբերի 18-ի համերգը նվիրված է լինելու հայ գրատպության 500-ամյակին:
Դեկտեմբերի 19-ին կլինի փառատոնի փակման շքահամերգը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ